Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է թիմի կազմն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար։ Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 6-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը։
Դարպասապահներ․ Դիոգու Կոշտա («Պորտու»), Խոսե Սա («Վուլվերհեմփթոն»), Ռուի Սիլվա («Սպորտինգ»), Ռիկարդու Վելյու («Գենչլերբիրլիգի»)։
Պաշտպաններ․ Նունու Մենդեշ (ՊՍԺ), Մատեուս Նունեշ («Մանչեսթեր Սիթի»), Դիոգու Դալո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նելսոն Սեմեդու («Ֆեներբահչե»), Ժոաու Կանսելու («Բարսելոնա»), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Ռենատու Վեյգա («Վիլյառեալ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Թոմաշ Արաուժու («Բենֆիկա»)։
Կիսապաշտպաններ․ Ռուբեն Նեւեշ («Ալ Հիլյալ»), Ժոաու Նեւեշ (ՊՍԺ), Սամու Կոշտա («Մալյորկա»), Վիտինյա (ՊՍԺ), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)։
Հարձակվողներ․ Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»), Ժոաու Ֆելիքս («Ալ Նասր»), Ռաֆայել Լեաու («Միլան»), Ֆրանսիշկու Տրինկան («Սպորտինգ»), Պեդրու Նետու («Չելսի»), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Յուվենտուս»), Գոնսալու Գեդեշ («Ռեալ Սոսիեդադ»), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ)։
Հունիսի 11-ից հուլիսի 19-ին կայանալիք ԱԱ-2026-ի խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Կոլումբիայի, Ուզբեկստանի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականների հետ։