«Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանի և Չինաստանի միջև ցամաքային կապի ստեղծման մասին

Աֆղանստանի գյուղական շրջանների վերականգնման և զարգացման նախարար Աբդուլ Լատիֆ Մանսուրը հայտարարել է, որ Վախանի միջանցքի նախնական աշխատանքներն ավարտվել են, և «Աֆղանստանը միացվել է Չինաստանին»։

Նրա խոսքով՝ ներկայումս շարունակվում են մնացած ենթակառուցվածքային աշխատանքները՝ նախագծի ամբողջական ավարտի համար։

Taliban-ի վարչակազմի հաղորդմամբ՝ Մանսուրը այս հայտարարությունն արել է Քաբուլում Չինաստանի դեսպան Չժաո Սինի հետ հանդիպման ընթացքում։

Նախարարը նշել է, որ Աֆղանստանը ցամաքային հաղորդակցություն ունի իր բոլոր հարևան երկրների հետ, սակայն մինչ այժմ միայն Չինաստանի հետ չէր ունեցել ուղիղ ցամաքային ճանապարհային կապ։

Վախանի միջանցքը ռազմավարական նշանակություն ունեցող լեռնային տարածք է, որը կապում է Աֆղանստանը և Չինաստանը՝ Պամիրի լեռնաշղթայի հատվածով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment