«Մենք 500 մանկապարտեզ ենք կառուցում, իսկ բարեգործները մանկապարտեզները գողացել ու սեփականաշնորհել են: Մենք իրենց շլնքից բռնած՝ այդ մանկապարտեզները վերադարձնում ենք Հայաստանի հանրապետությանը: Ձեզ շնորհավորում եմ այդ առիթով»,- այսօր Ախթալայում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ երբ ինքը ասում էր՝ մարդ կա, որը մինչեւ տարեվերջ բոմժ է դառնալու, շատերը չափազանցություն էին համարում. «Ես կարծում եմ՝ մենք տեսնելու ենք այդ գործընթացը»:
Փաշինյանը դարձյալ անդրադարձավ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին. «Կոպեկներով ՀԷՑ-ը սեփականաշնորհել էին, քիչ չի, մանկապարտեզների վրա ավել հոսանքի փող են գրել, դրել գրպանները: Մենք կոպեկ-կոպեկ ենք անում մեր բանակի կարիքները հոգալու, այդ մարդիկ մեզ բանակի վրա ավել հոսանքի փող են գրել, փողը դրել գրպանները: Իրենց կլանի անդամ շարքային տեսուչներ կան, որ Երեւանում 11 բնակարան ունեն, նոր է բացահայտվել մի շաբաթ առաջ: Այդ մարդիկ գող են, թալանչի են: Եվ նրանց վնգունը դուրս է գալիս, որովհետեւ ջարդել եմ նրանց թալանչի թաթիկները: Հեղափոխությունից հետո մոտավոր 8 միլիարդ դոլար ենք հանել իրենց գրպաններից բերել Հայաստանի հանրապետության կարիքների համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: