https://arm.sputniknews.ru/20260520/rusastann-u-chinastany-petq-e-razmavarakan-henaran-linen-mimjanc-hamar-chzhh-ghekavar-102383755.html
Ռուսաստանն ու Չինաստանը պետք է ռազմավարական հենարան լինեն միմյանց համար. ՉԺՀ ղեկավար
Ռուսաստանն ու Չինաստանը պետք է ռազմավարական հենարան լինեն միմյանց համար. ՉԺՀ ղեկավար
Sputnik Արմենիա
Սի Ծինփինը հայտարարել է, որ Մոսկվան ու Պեկինը վճռականորեն հակազդելու են գերիշխանության դրսևորումներին։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T12:12+0400
2026-05-20T12:12+0400
2026-05-20T12:22+0400
սի ծինփին (չինաստանի նախագահ)
սի ծինփին
չինաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102372623_0:0:3156:1776_1920x0_80_0_0_b63c08fef877bdb3d7d3c0612a2cdd29.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը պետք է ռազմավարական հենարան լինեն միմյանց համար։ Այս մասին Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը։Առևտուր, քաղաքականություն, համատեղ նախագծեր․ Պուտինն ամփոփել է Սիի հետ բանակցություններըՆա բանակցություններն անվանել է խորը, բարեկամական և արդյունավետ։ ՉԺՀ ղեկավարի խոսքով՝ կայացել է ռազմավարական երկխոսություն կարևորագույն թեմաների շուրջ։Նա հավելել է, որ Մոսկվան և Պեկինը վճռականորեն հակազդելու են գերիշխանության դրսևորումներին, և միջազգային ասպարեզում պետք է թույլ չտալ վերադարձը «ջունգլիների օրենքներով աշխարհին»։ Ռուս-չինական հարաբերություններն «առանցքային հաստատուն» դեր են խաղում ներկայիս վերափոխությունների պայմաններում, որպիսիք աշխարհը դարերով չէր տեսել։ Սին քաղաքական փոխադարձ վստահությունը համարում է այս համագործակցության հիմնական գիծը։Պուտինի ներկայիս այցը Չինաստան թվով 25-րդն է, և դա վկայում է չին-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի ու բնույթի մասին։ Այս երկխոսությունը դուրս է եկել նոր սահմանագիծ՝ դառնալով երկու տերությունների փոխգործակցության օրինակ։Պուտինն ու Սին հայտարարություն են ստորագրել ՌԴ–Չինաստան հարաբերությունների խորացման մասինԱնդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ Սին նշել է, որ 2026 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 20%-ով։ Ընդհանուր առմամբ, ՉԺՀ ղեկավարի խոսքով, արդեն երրորդ տարին է, ինչ երկրների միջև առևտրային փոխանակումը գերազանցում է 200 միլիարդ դոլարը։Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններն անցկացվել են Պեկինի Ժողովրդական ժողովների տանը։ Ռուսաստանի նախագահը հանդիպումը բնութագրել է որպես «ավանդական ջերմ, ընկերական ու կառուցողական», և վստահություն է հայտնել, որ այս այցը կծառայի ռուս-չինական բարեկամության հետագա ամրապնդմանը։
չինաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102372623_14:0:2745:2048_1920x0_80_0_0_c700c0d6a59cda05b47ab61f46b0b167.jpg.webp
սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, չինաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին
սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, չինաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին
Սի Ծինփինը հայտարարել է, որ Մոսկվան ու Պեկինը վճռականորեն հակազդելու են գերիշխանության դրսևորումներին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը պետք է ռազմավարական հենարան լինեն միմյանց համար։ Այս մասին Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը։
Նա բանակցություններն անվանել է խորը, բարեկամական և արդյունավետ։ ՉԺՀ ղեկավարի խոսքով՝ կայացել է ռազմավարական երկխոսություն կարևորագույն թեմաների շուրջ։
«Ռուսաստանն ու Չինաստանը վճռականորեն պաշտպանելու են ՄԱԿ-ի հեղինակությունը և հակազդելու են հեգեմոնիայի դրսևորումներին. նրանք պետք է շարունակեն աջակցել միմյանց այն հարցերում, որոնք շոշափում են երկու կողմերի առանցքային շահերը»,-նշել է Սին։
Նա հավելել է, որ Մոսկվան և Պեկինը վճռականորեն հակազդելու են գերիշխանության դրսևորումներին, և միջազգային ասպարեզում պետք է թույլ չտալ վերադարձը «ջունգլիների օրենքներով աշխարհին»։ Ռուս-չինական հարաբերություններն «առանցքային հաստատուն» դեր են խաղում ներկայիս վերափոխությունների պայմաններում, որպիսիք աշխարհը դարերով չէր տեսել։ Սին քաղաքական փոխադարձ վստահությունը համարում է այս համագործակցության հիմնական գիծը։
Պուտինի ներկայիս այցը Չինաստան թվով 25-րդն է, և դա վկայում է չին-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի ու բնույթի մասին։ Այս երկխոսությունը դուրս է եկել նոր սահմանագիծ՝ դառնալով երկու տերությունների փոխգործակցության օրինակ։
Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ Սին նշել է, որ 2026 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 20%-ով։ Ընդհանուր առմամբ, ՉԺՀ ղեկավարի խոսքով, արդեն երրորդ տարին է, ինչ երկրների միջև առևտրային փոխանակումը գերազանցում է 200 միլիարդ դոլարը։
Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններն անցկացվել են Պեկինի Ժողովրդական ժողովների տանը։ Ռուսաստանի նախագահը հանդիպումը բնութագրել է որպես «ավանդական ջերմ, ընկերական ու կառուցողական», և վստահություն է հայտնել, որ այս այցը կծառայի ռուս-չինական բարեկամության հետագա ամրապնդմանը։