Փաշինյանն ու քպականներն, Ալիևի ու Էրդողանի փոխարեն, հիբրիդային պատերազմ են վարում հայության դեմ․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է․ ««Եթե մենք պետք է վերադառնանք ինչ-որ տեղ, հրահրում ենք էդ ինչ-որ տեղին, որ նրանք էլ ասեն՝ մենք էլ վերադառնում ենք ստեղ։ Որովհետև փաստ է, մենք չենք կարա ասենք ․․․Հայաստանում հիմա է, որ 90 տոկոսը հայություն է։ Նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել… պետք է հասկանանք, թե ինչքան երջանիկ ենք էսօրվա իրավիճակով»․ սա Փաշինյանի երեկվա հերթական «թեզն» էր:

Նախ սա բացահայտ պատմական կեղծիք է, քանի որ ԽՍՀՄ վերջին՝ 1989 թվականի մարդահամարի տվյալներով  ՀԽՍՀ-ում հայերի թիվը 93,3% էր։ Բայց խնդիրն այստեղ միայն տգիտությունը կամ վիճակագրական մանիպուլյացիան չէ։ Խնդիրը շատ ավելի խորքային է ու վտանգավոր։

Ալիևն ու Էրդողանն այսօր հանգիստ նստած նայում են, թե ոնց  են Փաշինյանն ու քպականներն իրենց փոխարեն հիբրիդային պատերազմ վարում մի ամբողջ հայության դեմ։ Այո, սեփական ժողովրդի դեմ կիրառվող հոգեբանական տեռորի ավելի հստակ ձեռագիր դժվար է պատկերացնել, որտեղ ամեն հայկական, ազգային ու պատմական արժեք խեղաթյուրվում է,  ներկայացվում է որպես «կեղծիք» ու «միֆ»:

Բաքուն ու Անկարան վաղուց ազատվել են մեզ հոգեբանորեն ճնշելու ծախսատար աշխատանքից, քանի որ Հայաստանը թույլի ու զոհի դիրքերից ներկայացնելու, ամեն հայկականը կասկածի տակ դնելու, ամեն բան մութ գույներով ներկելու գործը նիկոլն անձամբ է վերցրել իր վրա։

Խոսում են հիբրիդային պատերազմից, բայց ամենօրյա ռեժիմով

բացահայտ ծառայություն մատուցում թշնամու օրակարգին…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment