Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր` օրվա ընթացքում. Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 


Երեկ որքան հնարավոր է` շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք: Հիմա բացահայտենք ևս մեկ նախընտրական առաջարկ:

 

Ուրեմն, այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել:

 

Այն գումարները, որոնք ՔՊ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար:

 

Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր` օրվա ընթացքում:

 

Մեր փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։

 

Հարգելի՛ ՔՊ-ականներ, մի՛

ափսոսեք, այդ գումարը կորած տեղ չեն ուղղվելու:

Leave a comment