Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչո՞ւ ես ողջ, զինվո′ր:
Ինչո՞ւ ես ողջ, արցախցի′:
Ինչո՞ւ ես ողջ, ինձ չսիրող հա′յ:
Սա ֆիլմ չի, թատրոն չի…
Արդեն իրականություն ա:
Երևանի փողոցներում չինովնիկներին ու լավ վարժեցրած դերասանուհի հաղորդավարներին հետևը գցած, մանկապատանեկան գլխարկով ու բարձրախոսով մի մարդ ջղաձիգ ֆալցետով խելագարության էր հասնում` քաշքշում կանանց, բղավում նրանց վրա ու բացատրություն պահանջում մարդկանցից, թե ինչո՞ւ չեն զոհվել էթնիկ զտման ժամանակ:
Գուցե արել էր ամեն ինչ, որ զոհվեին, բայց մարդիկ չեն զոհվել:
2026-ի ընտրություններին շեմին ողջ մնալու «մեղքը» դարձավ իրականություն: Վերընտրվելուց հետո ավելի ոգեշնչված «նիկոլ վարչապետ» վանկարկումների տակ մարդիկ պետք ա պատրաստ լինեն նոր` ավելի աբսուրդ մեղադրանքների: Կամ միանգամից պատժի»: