Նորմալ մարդիկ կմերժեին, կվռնդեին այն պաշտոնյային, ով կհամարձակվեր որեւէ մեկի վրա բղավել` «ինչո՞ւ չես զոհվել պատերազմում, ինչո՞ւ ես կենդանի մնացել». «Հրապարակ»

Պարտադիր չէ, որ անձամբ ձեզ «համբալ» անվանեն, որպեսզի ընդվզեք․ նորմալ մարդիկ ընդվզում են նաեւ այն ժամանակ, երբ ուրիշներին են իրենց ներկայությամբ «համբալ» անվանում: Մանավանդ՝ եթե ասողը երկրի թիվ 1 պաշտոնյան է:

Պարտադիր չէ, որ ձեզ «ստահակ» անվանեն, ասեն` «կզըցնելու եմ», «սատկացնելու եմ», չգիտեմ ինչը չգիտեմ որտեղ եմ մտցնելու: Բարեկիրթ մարդիկ ոչ միայն իրենք նման լեքսիկոն չեն կիրառում, այլեւ թույլ չեն տալիս, որ իրենց ներկայությամբ մեկ ուրիշը կիրառի:

Նորմալ քաղաքացիները կվրդովվեին, եթե իրենց երկրի նախկին պաշտոնյաների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեին, անկախ նրանից՝ այդ պաշտոնյաներին սիրում են, թե՝ մերժում: Կիրթ մարդիկ նաեւ թույլ չէին տա, որ իշխանություններին քննադատող մարդկանց բերանը ծեփեին, բանտ ուղարկեին` վարչապետի պաշտոնը զբաղեցնողին քննադատելու համար:

Գրագետ, լավ քաղաքացիներն ամեն կերպ կպայքարեին այն պաշտոնյաների ու այն իշխանության դեմ, որն իր հայրենակիցներին, անկախ նրանից՝ արցախցի են, ռուսաստանցի, սիրիացի, թե ֆրանսիացի, անպատվում է, «փախած» է անվանում: Նորմալ մարդիկ կմերժեին, կվռնդեին այն պաշտոնյային, ով կհամարձակվեր որեւէ մեկի վրա բղավել` «ինչո՞ւ չես զոհվել պատերազմում, ինչո՞ւ ես կենդանի մնացել»:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment