https://arm.sputniknews.ru/20260520/baltjan-erkrneric-atsneri-ardzakman-depqum-rusastanic-pataskhan-klini-nebenzja-102379467.html
Բալթյան երկրներից ԱԹՍ–ների արձակման դեպքում Ռուսաստանից պատասխան կլինի. Նեբենզյա
Բալթյան երկրներից ԱԹՍ–ների արձակման դեպքում Ռուսաստանից պատասխան կլինի. Նեբենզյա
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հստակ ազդանշան է հղել Մերձբալթյան երկրներին։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T11:02+0400
2026-05-20T11:02+0400
2026-05-20T11:03+0400
վասիլի նեբենզյա
https://cdn.am.sputniknews.ru/img/1137/67/11376794_0:0:2800:1574_1920x0_80_0_0_d673b9d1e987c70481d582e4deb39adf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանն անխուսափելիորեն կպատասխանի Մերձբալթյան երկրներից դեպի ՌԴ տարածք ուկրաինական դրոն-կամիկաձեների արձակման դեպքում։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։Նախօրեին Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ ՌԴ-ն գիտի Լատվիայում որոշումների կայացման կենտրոնների կոորդինատները, և ՆԱՏՕ-ին անդամակցությունը նրան չի փրկի հատուցումից։ Հատուկ ծառայությունից հավելել են, որ արդեն այդ երկիր են ուղարկվել Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչու համակարգերի ուժերի մասնագետներ։ Զելենսկին համոզում է Լատվիային, թե իբր արձակման հստակ վայրը որոշելն անհնար կլինի, սակայն Ռիգան վախենում է Մոսկվայի պատասխանից։Նեբենզյան հավելել է, որ հավաստի տվյալներ կարող են ստացվել դրոնների բեկորների ուսումնասիրության արդյունքում, ինչպես դա տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերին Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա Ուկրաինայի զինուժի կողմից անօդաչուներով հարձակման փորձի ժամանակ։Այն ժամանակ ուկրաինական դրոններից մեկի տեղորոշման համակարգի փորձաքննության ընթացքում հաջողվել էր դուրս բերել թռիչքային առաջադրանքը պարունակող ֆայլը։ Դրա վերծանումը ցույց էր տվել, որ անօդաչուների հարձակման վերջնական թիրախը պետության ղեկավարի նստավայրի տարածքում գտնվող օբյեկտներից մեկն էր։Նշենք, որ երեքշաբթի՝ մայիսի 19-ին, ՆԱՏՕ-ի առաքելության կործանիչը Էստոնիայում խոցել է հավանաբար ուկրաինական ծագման անօդաչու թռչող սարք։ Ավելի վաղ ուկրաինական դրոններ էին հայտնվել նաև Լատվիայի, Լիտվայի և Ֆինլանդիայի տարածքներում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1137/67/11376794_0:0:2556:1917_1920x0_80_0_0_31ec7054d471383914873a2ab2f5d56b.jpg.webp
վասիլի նեբենզյա
վասիլի նեբենզյա
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հստակ ազդանշան է հղել Մերձբալթյան երկրներին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանն անխուսափելիորեն կպատասխանի Մերձբալթյան երկրներից դեպի ՌԴ տարածք ուկրաինական դրոն-կամիկաձեների արձակման դեպքում։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Նախօրեին Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ ՌԴ-ն գիտի Լատվիայում որոշումների կայացման կենտրոնների կոորդինատները, և ՆԱՏՕ-ին անդամակցությունը նրան չի փրկի հատուցումից։ Հատուկ ծառայությունից հավելել են, որ արդեն այդ երկիր են ուղարկվել Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչու համակարգերի ուժերի մասնագետներ։ Զելենսկին համոզում է Լատվիային, թե իբր արձակման հստակ վայրը որոշելն անհնար կլինի, սակայն Ռիգան վախենում է Մոսկվայի պատասխանից։
«Ուզում եմ հրավիրել բոլոր նրանց ուշադրությունը, ովքեր մտածում են Ռուսաստանում ահաբեկչություններ իրականացնելու հարցում Կիևին աջակցելու մասին, այն փաստին, որ հետախուզության ժամանակակից միջոցները թույլ են տալիս հուսալիորեն պարզել ԱԹՍ-ների մեկնարկային կետերի կոորդինատները։ Նման պայմաններում պատասխան հարվածն անխուսափելի կլինի»,-ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ։
Նեբենզյան հավելել է, որ հավաստի տվյալներ կարող են ստացվել դրոնների բեկորների ուսումնասիրության արդյունքում, ինչպես դա տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերին Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա Ուկրաինայի զինուժի կողմից անօդաչուներով հարձակման փորձի ժամանակ։
Այն ժամանակ ուկրաինական դրոններից մեկի տեղորոշման համակարգի փորձաքննության ընթացքում հաջողվել էր դուրս բերել թռիչքային առաջադրանքը պարունակող ֆայլը։ Դրա վերծանումը ցույց էր տվել, որ անօդաչուների հարձակման վերջնական թիրախը պետության ղեկավարի նստավայրի տարածքում գտնվող օբյեկտներից մեկն էր։
Նշենք, որ երեքշաբթի՝ մայիսի 19-ին, ՆԱՏՕ-ի առաքելության կործանիչը Էստոնիայում խոցել է հավանաբար ուկրաինական ծագման անօդաչու թռչող սարք։ Ավելի վաղ ուկրաինական դրոններ էին հայտնվել նաև Լատվիայի, Լիտվայի և Ֆինլանդիայի տարածքներում։