Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը հեղուկ գազ տեղափոխող բեռնատարով կողաշրջվել է

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը հեղուկ գազ տեղափոխող բեռնատարով կողաշրջվել է

Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Կապան-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Սաեդ Ջալիզադեն իր վարած, հեղուկ գազ տեղափոխող «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Leave a comment