ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ գործունեության հավանության վարկանիշը նվազել է մինչև 35%։ Այս մասին վկայում են Reuters-ի և Ipsos-ի համատեղ անցկացրած հարցման արդյունքները։
Հարցման համաձայն՝ ամերիկացիների միայն 35%-ն է հավանություն տալիս Թրամփի աշխատանքին նախագահի պաշտոնում, ինչը մեկ տոկոսային կետով ցածր է ամսվա սկզբին անցկացված նմանատիպ հարցման արդյունքներից։
Միաժամանակ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների շրջանում նախագահի գործունեության նկատմամբ դժգոհության մակարդակը հասել է 21%-ի։ Համեմատության համար՝ 2025 թվականի հունվարին, երբ Թրամփը ստանձնեց պաշտոնը, այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 5%։
Չնայած դրան՝ Հանրապետական կուսակցության անդամների շուրջ 79%-ը նշել է, որ Թրամփը լավ է կատարում իր պարտականությունները նախագահի պաշտոնում։