ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Կիրանց գյուղի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքները այն հատվածում, որտեղ սահմանազատում չի իրականացվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից։
Մենք ԱԱԾ-ին հարցրել էինք՝ արդյո՞ք Կիրանցի բնակիչներին արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բերքաբերի ջրամբարի ափին՝ սահմանազատված գոտուց դեպի արևելք ընկած հատվածում։ Եթե այո, ապա ինչու։
Ազգային անվտանգության ծառայությունից մեզ սկզբում հայտնեցին, որ անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանքներ կատարել, և պատասխանեցին միայն մեկ ամիս անց։