https://arm.sputniknews.ru/20260520/qk-n-pndum-e-narek-karapetjany-taqcrel-e-ajl-qaghaqaciutjun-unenalu-teghekutjuny-102373670.html
ՔԿ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը թաքցրել է այլ քաղաքացիություն ունենալու տեղեկությունը
ՔԿ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը թաքցրել է այլ քաղաքացիություն ունենալու տեղեկությունը
Sputnik Արմենիա
Դեպքի առնչությամբ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T09:01+0400
2026-05-20T09:01+0400
2026-05-20T09:02+0400
նարեկ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101907417_0:133:2560:1573_1920x0_80_0_0_703e93a5056997805439e2a4111d412a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Այս մասին այսօր առավոտյան կոմիտեն հաղորդագրություն է տարածել։Նշենք, որ ավելի վաղ արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամի» իր էջում ինչ-որ «փաստաթուղթ» էր հրապարակել իրավաբանական անձանց մասին, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։ «Ն․Կ․-ն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով»,- ասված է հաղորդագրությունում։Նշվում է նաև, որ Կարապետյանը նախազգուշացված է եղել կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին։Հիշեցնենք, որ մայիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հերքեց իր՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը։ Վստահեցրեց, որ ՀՀ քաղաքացիությունից բացի նա երբևէ որևէ այլ քաղաքացիություն չի ունեցել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101907417_143:0:2418:1706_1920x0_80_0_0_6d96a64fe9fcea9fbf3b1bc4117730ac.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան
09:01 20.05.2026 (Թարմացված է: 09:02 20.05.2026)
Բաժանորդագրվել
Դեպքի առնչությամբ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Այս մասին այսօր առավոտյան կոմիտեն
հաղորդագրություն է տարածել։
Նշենք, որ ավելի վաղ արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամի» իր էջում ինչ-որ «փաստաթուղթ» էր հրապարակել իրավաբանական անձանց մասին, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։
«Ն․Կ․-ն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Կարապետյանը նախազգուշացված է եղել կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը
հերքեց իր՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը։ Վստահեցրեց, որ ՀՀ քաղաքացիությունից բացի նա երբևէ որևէ այլ քաղաքացիություն չի ունեցել։