ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։
Մրցանակները հանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամադ Բին Զայեդ Ալ Նահյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրություններ են ժամանել` փետրվարի 4-ին ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։
Վարչապետ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին Ադրբեջանի նախագահ Ալիևի արժանանալն ընդգծում է խաղաղության առաջմղման համար համատեղ ջանքերը։