ԵՄ-ն կկրճատի ներդրումները Ռուսաստանի հետ համագործակցող երկրներում. Կալաս


Եվրամիությունը շուտով կարող է սահմանափակել այն զարգացող երկրների ֆինանսավորումը, որոնք համագործակցում են Ռուսաստանի և Իրանի հետ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Նրա խոսքերը մեջբերում է Euractiv պարբերականը։


Կալասի խոսքով՝ ԵՄ-ն պետք է զարգացող երկրներին օգնության բաշխման նոր քաղաքականություն մշակի և «հաշվի առնի իր սեփական շահերը»: «Եթե գործընկերն աջակցում է Ռուսաստանին կամ Իրանին, ճկունություն է անհրաժեշտ մեր փոխգործակցությունը վերանայելու համար»,- հայտարարել է նա: Սակայն Կալասն ընդգծել է, որ դա չի նշանակում աջակցությունից լիովին հրաժարվել։


Եվրոպական դիվանագիտության ղեկավարն այս հայտարարությունն արել է ԵՄ նոր ներդրումային ռազմավարության (Global Gateway) նախապատրաստման ֆոնին, որի բյուջեն կկազմի շուրջ 300 մլրդ եվրո: Ծրագիրը ենթադրում է զարգացող երկրներում ենթակառուցվածքների, կանաչ էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ֆինանսավորում։

Leave a comment