https://arm.sputniknews.ru/20260519/hhum-hargel-en-osmanjan-turqiajum-hujneri-ceghaspanutjan-zvoheri-hishataky-102365812.html
ՀՀ–ում հարգել են Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ–ում հարգել են Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը
Sputnik Արմենիա
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ, իսկ Ալավերդիում հիշատակի արարողություն է անցկացվել: 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T20:58+0400
2026-05-19T20:58+0400
2026-05-19T20:58+0400
օսմանյան կայսրություն
թուրքիա
հույն
ցեղասպանություն
երևան
ալավերդի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0e/27919720_0:87:1600:987_1920x0_80_0_0_a0a16128c79d982357b494da1bc55140.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Երևանում և Ալավերդիում հարգանքի տուրք են մատուցել Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի հունական համայնքի «Պատրիդա» ՀԿ–ի նախագահ Էդուարդ Պոլատովը, ի հիշատակ անմեղ զոհերի, այս տարի համայնքի խնդրանքով Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ, որին ներկա են եղել հունական համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի և Արցախի մշակույթի գործիչներ, ինչպես նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:Պոլատովի խոսքով` նախորդ տարիներին հիշատակի պատարագներ էին մատուցվել ինչպես Սուրբ Սարգիս եկեղեցում, այնպես էլ Երևանի Նորագավիթ թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում գտնվող, վրացական համայնքին հատկացված եկեղեցում:Հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաև Ալավերդիում, որտեղ, ինչպես Լոռու մարզի այլ քաղաքներում, կա հունական զգալի համայնք: 2022 թվականին տեղի համայնքի միջոցներով քաղաքում տեղադրվել է հայ և հույն ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը խորհրդանշող խաչքար, որի մի կողմում պատկերված է հայկական կարմիր տուֆից զարդանախշով խաչ, մյուս կողմում՝ հունական սպիտակ մարմարե զարդանախշով խաչ: Հիշատակի արարողությանն ավանդաբար մասնակցում են տեղի հայ և հույն բնակիչներ, ինչպես նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:Հիշեցնենք, որ հույների զանգվածային բնաջնջում է տեղի ունեցել Օսմանյան կայսրության պատմության տարբեր ժամանակահատվածներում։ Առավել ծավալուն տեղահանություններն ու սպանությունները տեղի են ունեցել 1913-1923 թվականներին՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին և քեմալական Թուրքիայի առաջին տարիներին՝ ժամանակագրորեն համընկնելով հայերի, ասորիների և եզդիների ցեղասպանության հետ։20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքում՝ Պոնտոսում, Կապադովկիայում, Էգեյան ծովի արևելյան ափին, Կոստանդնուպոլսում և կենտրոնական Անատոլիայում, ապրում էին մոտ 2,5 միլիոն հույներ։ Այսօր Թուրքիայում ընդամենը մի քանի հազար հույն է բնակվում։
օսմանյան կայսրություն
թուրքիա
երևան
ալավերդի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0e/27919720_86:0:1515:1072_1920x0_80_0_0_6e7a560d441dd88108592d186d6469e1.jpg.webp
օսմանյան կայսրություն, թուրքիա, հույն, ցեղասպանություն, երևան, ալավերդի
օսմանյան կայսրություն, թուրքիա, հույն, ցեղասպանություն, երևան, ալավերդի
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ, իսկ Ալավերդիում հիշատակի արարողություն է անցկացվել:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Երևանում և Ալավերդիում հարգանքի տուրք են մատուցել Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պոլատովի խոսքով` նախորդ տարիներին հիշատակի պատարագներ էին մատուցվել ինչպես Սուրբ Սարգիս եկեղեցում, այնպես էլ Երևանի Նորագավիթ թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում գտնվող, վրացական համայնքին հատկացված եկեղեցում:
Հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաև Ալավերդիում, որտեղ, ինչպես Լոռու մարզի այլ քաղաքներում, կա հունական զգալի համայնք: 2022 թվականին տեղի համայնքի միջոցներով քաղաքում տեղադրվել է հայ և հույն ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը խորհրդանշող խաչքար, որի մի կողմում պատկերված է հայկական կարմիր տուֆից զարդանախշով խաչ, մյուս կողմում՝ հունական սպիտակ մարմարե զարդանախշով խաչ: Հիշատակի արարողությանն ավանդաբար մասնակցում են տեղի հայ և հույն բնակիչներ, ինչպես նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ հույների զանգվածային բնաջնջում է տեղի ունեցել Օսմանյան կայսրության պատմության տարբեր ժամանակահատվածներում։ Առավել ծավալուն տեղահանություններն ու սպանությունները տեղի են ունեցել 1913-1923 թվականներին՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին և քեմալական Թուրքիայի առաջին տարիներին՝ ժամանակագրորեն համընկնելով հայերի, ասորիների և եզդիների ցեղասպանության հետ։
20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքում՝ Պոնտոսում, Կապադովկիայում, Էգեյան ծովի արևելյան ափին, Կոստանդնուպոլսում և կենտրոնական Անատոլիայում, ապրում էին մոտ 2,5 միլիոն հույներ։ Այսօր Թուրքիայում ընդամենը մի քանի հազար հույն է բնակվում։