« Բոչկա գլորելուց» մինչեւ… Իրազեկում քաղաքապետարանին

Քաղաքականություն

« Բոչկա գլորելուց» մինչեւ… Իրազեկում քաղաքապետարանին

Մանկական այգու հարակից տարածքում հավաք կանցկացվի

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝ մայիսի 24-ին՝ ժ.17.00-19.00-ը, Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայի հ.82/1 հասցում գտնվող մանկական այգու հարակից տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ: Հավաքի նպատակն է ԱԺ 2026 թ հունիսի 7-ի հերթական ընտրություններով պայմանավորված՝ հասարակության իրազեկվածության բարձրացումը, նախընտրական քարոզչության իրականացումը։ Հավաքի ժամանակ օգտագործվելու են դրոշներ, պաստառներ, բեմ, ձայնային տեխնիկա։

      «Մայր Հայաստան»-ը երեք իրազեկում է ներկայացրել

   «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի կողմից ներկայացվել է իրազեկում մայիսի 21-ին՝ ժ.17.00-21.00-ը, Մատենադարանի հարակից տարածքում հավաք եւ հավաքի ընթացքում Մատենադարանի հարակից տարածք – Ֆրանսիայի հրապարակ – Սայաթ-Նովայի պողոտա – Տերյան փողոց – Հյուսիսային պողոտա – Աբովյան փողոց – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Միսաք Մանուշյանի անվան պուրակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

   Հավաք եւ երթ նախատեսում են անցկացնել նաեւ մայիսի 23-ին եւ 26-ին։ Մայիսի 23-ին՝ ժ.17.00-21.00-ը, հավաքը կանցկացվի Կոմիտասի պոողտայի եւ Ն. Զարյան փողոցի միջանկյալ հատվածում գտնվող այգում, իսկ երթը կանցկացվի Կոմիտասի պոողտայի և Ն. Զարյան փողոցի միջանկյալ հատվածից՝ Կոմիտասի պողոտա – մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածք երթուղով։

   Մայիսի 26-ին էլ հավաք կանցկացվի Մայրության զբոսայգում (Անդրանիկի փողոց), իսկ այդ ընթացքում երթ կանցկացվի Մայրության զբոսայգի – Անդրանիկի փողոց՝ մինչեւ «Կայզեր» սուպերմարկետի հարակից տարածք երթուղով։

«Բոլորին դեմ եմ»-ը « բոչկա կգլորի»

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Արամ Քոչարյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝մայիսի 22-ին՝ ժ.11.15-13.15 Ազատության հրապարակից՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ (ցայտաղբյուրների դիմացի հատված) երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: Հավաքի նպատակն է քաղաքացիներին իրազեկել քաղաքական դաշտում տեղի ունեցող «բոչկա գլորուցու» մասին։

Հավաքի ընթացքում օգտագործվելու է մեկ pickup մեքենա, բարձրարկիչ, բարձրախոս, 19 հատ 200 լ տարողությամբ պլաստմասե դատարկ տարրա։ Փողոցի երթեւեկելի մասով գլորելու են 19 տարրա։

 

 

 

 

Leave a comment