ՀՀ-ում հիմա է, որ 90 տոկոս հայ է, նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել. Փաշինյանը Սպիտակում ադրբեջանական նարատիվները ներկայացնում է որպես պատմություն

«Այսօրվա Հայաստանի տարածքում 1045 թվից այս կողմ՝ մինչեւ 1918 թիվը, պետություն չի եղել, ժողովուրդ: Հայկական պետություն չի եղել: Պատկերացնո՞ւմ եք Բագրատունյաց թագավորության անկումից հետո այսօրվա մեր Հայաստանի տարածքում հայկական պետություն չի եղել, մոնղոլ-թաթարներ են եղել, եկել են, գնացել են, գաղթել են խառնվել են, մենք ենք գաղթել եւ այլն, եւ այլն: Բայց այս տարածքում եղել են պետություններ, այս տարածքում երբեք չի եղել, որ ընդհանրապես ոչ մի պետություն գոյություն չունենա: Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ: 1000 տարի, դուք պատկերացնո՞ւմ եք, դա ինչ է »,- այսօր Սպիտակում նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսպիսի հայոց պատմություն էր հավաքվածներին ներկայացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ադրբեջանական մեկ այլ թեզ էլ որպես պատմություն ներկայացրեց. «Եթե մենք պետք է վերադառնանք ինչ-որ տեղ, հրահրում ենք այդ ինչ-որ տեղին, որ նրանք էլ ասեն՝ վերադառնում ենք այստեղ: Փաստ է՝ Հայաստանի հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոս հայ է, նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել: Մենք պետք է հասկանանք՝ ինչքան երջանիկ ենք այսօրվա իրավիճակով, այսօրվա ստատուս քվոյով: Որ ունենք ի վերջո հայրենիք-պետություն, որը մենք պետք որոշենք մեզ համար կանգ առ է, թե հանգրվան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment