ԱՄՆ–ն ընդլայնել է հակաիրանական պատժամիջոցները

Բաժանորդագրվել

Հակաիրանական պատժամիջոցների տակ են հայտնվել Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն այսօր ընդլայնել է հակաիրանական պատժամիջոցները՝ սահմանափակումներ մտցնելով 28 կազմակերպությունների, 19 լցանավերի և 4 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած ցանկին։

Ընդլայնված պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված կազմակերպություններ կան ինչպես Իրանից, այնպես էլ ԱՄԷ-ից, Պանամայից, Մարշալյան կղզիներից, Հոնկոնգից։

Լցանավերի նկատմամբ պատժամիջոցները տարածվում են տարբեր դրոշների և իրավազորությունների ներքո գործող նավերի վրա:

Ֆիզիկական անձանց թվում հակաիրանական պատժամիջոցների տակ են հայտնվել Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ։

Leave a comment