Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը

Ռուսաստանը ցանկանում է տեսնել Հայաստանին Եվրասիական տնտեսական միության կազմում, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա հայտարարել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։

«Կրկնում եմ՝ մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձենալու դեպքում: Իրականում, դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս», – նշել է ՌԴ փոխվարչապետը։ 

Օվերչուկն ընդգծել է՝ լավ կլիներ, որ Հայաստանը արագ որոշում կայացներ, դա ավելի արդարացի կլիներ։

«Ավելին, այս անորոշությունը ստիպում է տնտեսվարողներին սպասողական դիրք զբաղեցնել և խոչընդոտում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Բայց, ընդգծում եմ, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, ընտրությունը հայ ժողովրդինն է»,- հավելել է նա։

Leave a comment