«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Քանի դեռ մենք զբաղված ենք ընտրարշավով, երեկ Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) զեկույց է հրապարակել Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ (Justice Under Pressure: Independence of Lawyers and the Right to a Fair Trial in Azerbaijan):
Քննարկելով համակարգում առկա անթիվ խնդիրներ ու խախտումներ՝ զեկույցի հեղինակները առանձին վերլուծում են Բաքվում դատվող հայերի դեմ դատերը՝ միջազգային չափանիշների լույսի ներքո։
Հստակ եզրահանգում են, ինչպես և մենք մինչ այդ, որ այդ դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին։
Արձանագրել են մասնավորապես, որ․
– քաղաքացիական անձինք դատվել են ռազմական դատարանում․
– ամբաստանյալների՝ իրենց ընտրությամբ փաստաբան ունենալու իրավունքը խախտվել է․
– գործի նյութերը չեն տրամադրվել կամ տրամադրվել են այնպիսի լեզվով, որը մեղադրյալները չեն հասկանում․
– պաշտպանների միջնորդությունները մերժվել են առանց հիմնավորման․
– թարգմանությունը թերի է եղել կամ չի ապահովվել․
– հանրության հասանելիությունը, այդ թվում՝ դիվանագետների համար, չի ապահովվել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: