«Փաշինյանը քարոզարշավում ակնհայտ սադրում է քաղաքացիներին, սպառնալիքներ հնչեցնում թեկնածուների, այդ թվում՝ Ձեր հացեին, ինչպե՞ս կարձագանքեք»,-Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեցին լրագրողները։
«Կարեկցանքի կարիք ունի պացիենտը, որովհետև այն կեցվածքը, որ ինքը ցույց է տալիս, հոգեկան հոգեվարքի դրսևորում է։ Թե պատճառները ինչ են, չգիտեմ, երևի պետք է հոգեբույժներից հարցնել»,-պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահը։
«Ձեր կարծիքով քարոզարշավն արդյո՞ք դուրս չի գալիս արդեն օրենքի շրջանակներից և նման հռետորաբանությամբ մինչև ուր կարող է հասնել իրավիճակը, որովհետև մենք տեսնում ենք, որ Փաշինյանը բացահայտ ասում է՝ սպառնում եմ, իսկ իրավապահները չեն նկատում կամ չնկատելու են տալիս»,- հարցրեցին Ռոբերտ Քոչարյանին։
«Ես պատկերացնում եմ որևէ ընդիմադիր նման սպառնալիքներով հանդես գար, արդեն կալանավորված կլիներ և ոչ միայն ինքը, ենթադրում եմ, որ բարեկամներից էլ հետը կտանեին։ Սա վաղուց արդեն օրենքի շրջանակներից դուրս է, և կարծում եմ, որ մեր ժողովուրդը պիտի համաչափ արձագանքի, և այդ համաչափ արձագանքելը ՔՊ-ին ապտակելն է հունիսի յոթին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում