Հարավային Կովկասը այլևս չպետք է լինի պատերազմի և բախման տարածք. Հիքմեթ Հաջիև

Հակամարտությունն այլևս անցյալում է, և Ադրբեջանը բախվում է նոր իրողությունների, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«2024 թվականի դրությամբ պատերազմն ու հակամարտությունն արդեն ավարտվել են։ Հարավային Կովկասը այլևս չպետք է լինի պատերազմի և բախման տարածք։ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment