Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը պատրաստ է «նոր ճակատներ» բացել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ՝ կրկնվող հարձակումների դեպքում, ինչպես նաև դիմել պայքարի նոր մեթոդների, ասել է Իսլամական Հանրապետության բանակի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։
«Եթե թշնամին կրկին հարձակվի մեր երկրի վրա, մենք նոր ճակատներ կբացենք նրանց դեմ՝ օգտագործելով նոր գործիքներ և մեթոդներ», – նրա խոսքերն է մեջբերել իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը։
Նախորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված ԱՄՆ հարվածը՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով, որոնք կարծում են, որ հնարավոր է համաձայնության գալ Թեհրանի հետ։