Ռոբերտ Քոչարյանը ողջամիտ ժամկետում հնարավոր է համարում հայ գերիների վերադարձը

https://arm.sputniknews.ru/20260519/rvobert-qvocharjany-voghjamit-zhamketum-hnaravvor-e-hamarum-haj-gerineri-veradardzy-102347915.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102308457_0:261:1200:1161_1920x0_80_0_0_1ead700c400eab9851eb224bfbc211a6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ռոբերտ քոչարյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, քարոզարշավ, «հայաստան» դաշինք

գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ռոբերտ քոչարյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, քարոզարշավ, «հայաստան» դաշինք

Բաժանորդագրվել

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի խոսքով` այս հարցը լինելու է իրենց կողմից հետագա խաղաղության պայմանագրի ստորագրման ու բանակցությունների մի մասը։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում իր հաղթանակի դեպքում հնարավոր է համարում ողջամիտ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին նա այսօր ասաց Շիրակի մարզի Ախուրյան համայնքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ` պատասխանելով ներկաներից մեկի այն հարցին` եթե հունիսի 7–ին Քոչարյանը հաղթի և երկրի ղեկավարությունը ստանձնի, ի՞նչ ժամկետներում ու պայմաններով է պատկերացնում գերիների վերադարձը, և արդյոք հնարավո՞ր է դա։

«Համոզված եմ, որ հնարավոր է նրանց վերադարձը, համոզված եմ նաև, որ այս իշխանություններն այդ հարցով չեն զբաղվում. ասում են` սա նուրբ թեմա է, այս մասին եկեք չխոսենք, մենք դրանով զբաղվենք լռությամբ։ Մինչդեռ իշխանություններն ուզում են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնա Բաքվի բանտերում, որպեսզի հեղիակություն ունեցող մարդիկ չհայտնվեն այստեղ և չփորձեն միավորել արտագաղթած մարդկանց ինչ–ինչ նպատակների համար»,– հայտարարեց նա։

Ըստ Քոչարյանի` ամոթալի էր, որ Վաշինգտոնում խաղաղություն կոչված այդ նախագիծը ստորագրելիս գերիների թեման չբարձրաձայնեցին, մինչդեռ դա որպես նախապայման պետք է դնեին։

«Ես միշտ իմ խոսքի տերն եմ եղել. ես չեմ կարող ասել, որ 3–5 ամսում դա հնարավոր կլինի, սակայն այդ հարցը ողջամիտ ժամկտներում կարող է իր լուծումը ստանալ։ Ես այդ հնարավորությունը տեսնում եմ»,– վստահեցրեց նա։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի խոսքով` այս հարցը լինելու է իրենց կողմից հետագա խաղաղության պայմանագրի ստորագրման ու բանակցությունների մի մասը։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment