Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում հակամարտության էջը փակելու և խաղաղություն հաստատելու հարցում։
Այս մասին, ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, Քաղաքների համաշխարհային ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) շրջանակներում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Մոտ 15 միլիարդ դոլար ներդնելով՝ Ադրբեջանը ցուցաբերում է իրական հետաքրքրություն տարածաշրջանում հակամարտության էջը փակելու հարցում:
Երկարատև հակամարտության ավարտը և բնակավայրերի վերականգնումը նոր հնարավորություններ են բացել տարածաշրջանում անվտանգության և համագործակցության համար: Այս համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը ստեղծում է ամուր հիմք տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության համար: Այս գործընթացը կարևոր քայլ է խաղաղության ամրապնդման և տնտեսական կապերի զարգացման գործում»,-ասել է Բայրամովը։