Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 19-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 11:40-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի բնակավայրում՝ Ֆ. Թևոսյան փողոցում՝ գյուղապետարանի դիմաց, բախվել է «Հայ մամուլ»-ին պատկանող ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին և մասամբ հայտնվել ջրատարում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթար-վրաերթի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդն ու վրաերթի ենթարկված կինը տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։