Թաթոյանը ՀՀ ԱԺ ընտրություններին ադրբեջանական միջամտության դեպք է բացահայտել

https://arm.sputniknews.ru/20260519/tatvojany-hh-azh-yntrutjunnerin-adrbejanakan-mijamtutjan-depq-e-bacahajtel-102344790.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ադրբեջանը միջամտում է ՀՀ ընտրություններին. Արման Թաթոյան

Sputnik Արմենիա

Ադրբեջանը միջամտում է ՀՀ ընտրություններին. Արման Թաթոյան

2026-05-19T14:25+0400

true

PT1M16S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102344620_118:0:1146:771_1920x0_80_0_0_fb7fd226e15b7b17460c50341f1c5023.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արման թաթոյան, տեսանյութեր, տեսանյութ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քարոզարշավ, видео

արման թաթոյան, տեսանյութեր, տեսանյութ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քարոզարշավ, видео

Բաժանորդագրվել

Նախկին օմբուդսմանը հայտարարեց, որ հաղորդում է ներկայացնելու Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը և դեսպանին։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԺ ընտրություններին ադրբեջանական միջամտության դեպք է բացահայտել` հօգուտ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի»:

Թաթոյանի խոսքով` այն բանից հետո, երբ ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե հայերին պետք են հոգեբույժներ, հոգեբաններ ու բժիշկներ, իսկ պաշտոնական Երևանից էլ որևէ պատասխան չեղավ, Ադրբեջանում սա հակահայկական նոր հրապարակումների առիթ դարձավ։

«Ադրբեջանցի պատգամավորներից Մուսա Ուրուդը հոդվածներ հրապարակեց, սպառնալից հայտարարություններ արեց, թե հայերը վերջապես պետք է խելքի գան, և որ Ադրբեջանի նախագահը ճիշտ է ասել, որ մենք` հայերս, անմիտ հասարակություն ենք։ Այնուհետև նա ասել է, թե այս հասարակությանը ընտրություներից առաջ պետք է ցույց տալ, որ ուժն ու երկաթե բռունցքը տեղում են»,– պատմում է Թաթոյանը։

Նախկին օմբուդսմանը հայտարարեց, որ այս ամենի մասին հաղորդում կուղարկի Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը և դեսպանին` որպես ակնհայտ միջամտություն հայաստանյան խորհրդարանական ընտրություններին։

«Եթե ԵՄ–ն մեր ընտրություններին պայքարում է Ռուսաստանի միջամտության դեմ, ինչը լավ է, պետք է հավասար մոտեցում լինի բոլոր միջամտությունների դեմ, այդ թվում` ադրբեջանական: Մեր հասարակությունը պետք է ընտրի ոչ թե վախերից ելնելով, այլ հանուն մեր պետականության և ժողովրդի»,– եզրափակեց Թաթոյանը։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment