Հասարակություն
19.05.2026 | 13:37
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ 2026-ի ապրիլի 1-ի դրությամբ։ Factor.am-ն ուսումնասիրել է դրանք և առանձնացրել է քաղաքական ուժերի ցուցակների առաջին թեկնածուների ունեցվածքը։
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակը Վարդան Ղուկասյանի գրանցումը մերժվելուց հետո առաջնորդող Լևոն Բաղդասարյանը նախորդ տարում ստացել է 1․7 մլն դրամ աշխատավարձ «Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ-ից, որի գլխավոր տնօրենն է։ Նա նաև փոխառություն է վերցրել 69․6 մլն դրամի չափով։ Դրամական միջոցներ թեկնածուն չի հայտարարագրել, արժեթղթեր՝ նույնպես։
Բաղդասարյանն ունի 2 առանձնատուն (213 քմ և 171 քմ մակերեսներով)՝ կից հողամասերով (0․0084 հա և 0․01269 հա), բնակարան (187․3 քմ), 4 հողամաս (ընդհանուր՝ 0․5 հա), առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ (41․3 քմ և 0․0096 հա)։
Գայանե Խաչատրյան