Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի կողմից իրականացվող հետհակամարտային վերականգնողական աշխատանքները տարածաշրջանում խաղաղության հաստատման ռազմավարության անբաժանելի մասն են:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Երևանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած կարգավորման գործընթացը տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության անհրաժեշտ պայման է:

Ըստ նրա՝ այս գործընթացը ամուր հիմքեր է ստեղծում երկարատև խաղաղության ամրապնդման և տնտեսական կապերի զարգացման համար:

«Մոտ 15 միլիարդ դոլարի ներդրումները ցույց են տալիս Ադրբեջանի անկեղծ շահագրգռվածությունը տարածաշրջանում հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Հետհակամարտային ​​այս լայնածավալ վերականգնման գործընթացը մեր խաղաղաշինական ռազմավարության անբաժանելի մասն է։ Այս համատեքստում, Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության նախապայման է։ Այն ստեղծում է ամուր հիմք։ Այս գործընթացը կարևոր փուլ է խաղաղության ամրապնդման և տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- ասել է նա։

Leave a comment