Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան

Քաղաքականություն

19.05.2026 | 11:30

Ռուսական զորքերը մայիսի լույս 19-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 209 անօդաչու թռչող սարք, խոցվել է  դրանցից 180-ը, հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Current time-ի փոխանցմամբ՝ Խարկովի Նովոբավարսկի շրջանում գիշերը ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել են 47-ամյա տղամարդ և 50-ամյա կին։ Առավոտյան ևս մեկ հարվածի հետևանքով վնասվել է մասնավոր տուն, վիրավորվել է 73-ամյա կին, հայտնում է Խարկովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Խարկովի մարզի Պոկոտիլովկա գյուղում զոհվել է 69-ամյա կին, վիրավորվել է ևս 3 մարդ, այդ թվում՝ երեխա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ վնասվել են բնակելի շենքեր և մեքենաներ։

Դնեպրոպետրովսկի մարզի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 2 մարդ: Ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ ռուսական ուժերն ավելի քան 20 անգամ հարձակվել են մարզի երեք շրջանների վրա: Նիկոպոլի մարզում վնասվել են վարչական շենք և մասնավոր տուն, Սամարովսկի մարզում՝ ենթակառուցվածքներ:

Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է հարավային մարզում զանգվածային հարձակման մասին: Նրա փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է Իզմայիլի մարզում պահեստին՝ վնասելով տանիքը և պատուհանները:

Խերսոնում 68-ամյա տղամարդու վրա անօդաչու է հարձակվել, նրա ոտքը կտրվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment