Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա պաշտոնից, հաղորդում է Daily Mail-ը։

«Մանչեսթեր Սիթին» 55-ամյա մասնագետի հեռանալու մասին կհայտարարի մայիսի 24-ին։

Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ Գվարդիոլային փոխարինելու է Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։ Իտալացի մասնագետը 3 տարվա պայմանագիր է կնքելու մանչեսթերցիների հետ։

Խոսեպ Գվարդիոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027թ․ հունիս։ Նա 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որի հետ նվաճել է 20 տիտղոս։

Leave a comment