Ուկրաինայի ԶՈւ–ն Ռուսաստանի տարածքին նոր ահաբեկչական հարվածների շարք է նախապատրաստում. ԱՀԾ

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերը ծրագրում են Մերձբալթյան երկրների տարածքից ԱԹՍ-ներ արձակել Ռուսաստանի ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը նախապատրաստվում է նոր ահաբեկչական հարվածների շարք հասցնել Ռուսաստանի թիկունքի շրջաններին։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյից:

«Ուկրաինայի ԶՈւ հրամանատարությունը պատրաստվում է նոր ահաբեկչական հարվածների շարք հասցնել ՌԴ թիկունքային շրջաններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Ուկրաինայի ԶՈւ-ն ծրագրում է Մերձբալթյան երկրների տարածքից անօդաչու թռչող սարքեր արձակել Ռուսաստանի ուղղությամբ:

«Ըստ ստացված տվյալների՝ Կիևը չի պատրաստվում սահմանափակվել միայն այն օդային միջանցքների օգտագործմամբ, որոնք Ուկրաինայի ԶՈւ-ին տրամադրում էին Մերձբալթյան երկրները։ Նախատեսվում է անօդաչուներ արձակել հենց այդ պետությունների տարածքից։ Հաշվարկն այն է, որ նման մարտավարությունը զգալիորեն կկրճատի թիրախներին հասնելու ժամանակը և կբարձրացնի ահաբեկչական հարձակումների արդյունավետությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱՀԾ-ի՝ Կիևի իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով Եվրոպայի իրենց հովանավորներին ցույց տալ Ուկրաինայի Զինված ուժերի «մարտական ներուժի» պահպանումը։

«Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ, ԱՀԾ ստացվող տեղեկությունների համաձայն, Վ. Զելենսկու վարչակարգը նպատակ ունի ամեն գնով իր եվրոպացի գաղափարական ու ֆինանսական հովանավորներին ցուցադրել Ուկրաինայի ԶՈւ-ի մարտական ներուժի պահպանումը և ռուսական տնտեսությանը վնաս հասցնելու նրանց կարողությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Leave a comment