Հայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ  մայիսի 11-17-ը ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։

Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը և խաղողի ծաղկաբույլերի առաջացումը, հացահատիկային մշակաբույսերը հասկակալման փուլում են, Արարատյան դաշտում տեղ-տեղ ծաղկել է։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորման գործընթացը, առաջացել է կարտոֆիլի կողային ընձյուղները։

Լեռնային շրջաններում շարունակվել են կարտոֆիլի տնկման, կաղամբի, ճակնդեղի դաշտերի փխրեցման աշխատանքները, առանձին վայրերում սկսվել է հնդավորների պտղի ձևավորումը։

Leave a comment