Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ մայիսի 19-ից 21-ը երկրում կանցկացվեն միջուկային ուժերի պատրաստման և կիրառման լայնամասշտաբ զորավարժություններ՝ «ագրեսիայի սպառնալիքի պայմանների դեպքում»։
Մանևրների շրջանակում մարտական պատրաստության են բերվում միջուկային ուժերի մի շարք զորամասեր, և նախատեսվում են բալիստիկ ու թևավոր հրթիռների արձակումներ ՌԴ տարածքում գտնվող պոլիգոնների ուղղությամբ։
Ռազմական այս հզոր գործողությանը ներգրավված է ավելի քան 64 հազար զինծառայող և շուրջ 7,8 հազար միավոր տեխնիկա, այդ թվում՝ 200 հրթիռային կայանք, մոտ 140 թռչող սարք, 73 նավ և 13 սուզանավ, որոնցից ութը՝ ռազմավարական նշանակության։