https://arm.sputniknews.ru/20260518/sendvich-panelner-artadrvogh-iranakan-ynkerutjuny-versksel-e-matakararumnery-hajastan-102242142.html
Սենդվիչ պանելներ արտադրող իրանական ընկերությունը վերսկսել է մատակարարումները Հայաստան
Սենդվիչ պանելներ արտադրող իրանական ընկերությունը վերսկսել է մատակարարումները Հայաստան
Sputnik Արմենիա
Մարտի վերջին Երևանում կազմակերպված շինարարական ցուցահանդեսին չէին կարողացել մասնակցել ո՛չ իրանական, ՛ոչ էլ հնդկական ընկերությունները։ Այժմ շփումները վերսկսվել… 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T08:55+0400
2026-05-18T08:55+0400
2026-05-18T08:55+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
շինարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102238217_0:0:1500:844_1920x0_80_0_0_6f2b4e70f21974050cbef897878d5ca9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Իրանական ընկերությունները վերականգնել են իրենց մասնակցությունը Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին:Ընկերությունը արտադրում է տարբեր նշանակության սենդվիչ-պանելներ (առանձնատների և պահեստային տարածքների համար), ինչպես նաև պողպատե կարկասների բաղադրիչներ, որոնք կարող են (արտագնա մասնագետների օգնությամբ) տեղում հավաքել պատվիրատուի համար:«Ձեր շուկայում մրցակցությունը, իհարկե, բարձր է, բայց Իրանը, ի թիվս այլ գործոնների, աշխարհագրորեն ավելի մոտ է, այսինքն՝ լոգիստիկայի ծախսերը մեր դեպքում ավելի քիչ են, առավել ևս, որ մեր գործարանը Թավրիզում է, այսինքն՝ Հայաստանի սահմանից ոչ շատ հեռու», – ասաց Ասանին:Նրա խոսքով` հաշվի առնելով հայկական շինարարական շուկայի ակտիվությունը, ընկերությունը ցանկանում է այստեղ մշտական ներկայացուցչություն ստեղծել։Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացված է նաև իրանական մեկ այլ ընկերություն (գազի արդյունաբերական կաթսաներ արտադրող), մինչդեռ Երևանում մարտի վերջին կայացած «Կովկաս. շինարարություն և ինտերիեր» ցուցահանդեսի ժամանակ դատարկ էին թե՛ իրանական, թե՛ հնդկական ընկերությունների տաղավարները (նրանք տեղեր ամրագրել էին, բայց չէին կարողացել գալ):ՀՀ–ում սոսինձ արտադրողն ընդլայնել է արտահանումը ՌԴ և ցանկանում է դուրս գալ ԱՄԷ շուկա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102238217_4:0:1500:1122_1920x0_80_0_0_94caa05023980029e99caaa94750e58c.jpg.webp
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, շինարարություն
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, շինարարություն
Մարտի վերջին Երևանում կազմակերպված շինարարական ցուցահանդեսին չէին կարողացել մասնակցել ո՛չ իրանական, ՛ոչ էլ հնդկական ընկերությունները։ Այժմ շփումները վերսկսվել են։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Իրանական ընկերությունները վերականգնել են իրենց մասնակցությունը Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին:
Ընկերությունը արտադրում է տարբեր նշանակության սենդվիչ-պանելներ (առանձնատների և պահեստային տարածքների համար), ինչպես նաև պողպատե կարկասների բաղադրիչներ, որոնք կարող են (արտագնա մասնագետների օգնությամբ) տեղում հավաքել պատվիրատուի համար:
«Ձեր շուկայում մրցակցությունը, իհարկե, բարձր է, բայց Իրանը, ի թիվս այլ գործոնների, աշխարհագրորեն ավելի մոտ է, այսինքն՝ լոգիստիկայի ծախսերը մեր դեպքում ավելի քիչ են, առավել ևս, որ մեր գործարանը Թավրիզում է, այսինքն՝ Հայաստանի սահմանից ոչ շատ հեռու», – ասաց Ասանին:
Նրա խոսքով` հաշվի առնելով հայկական շինարարական շուկայի ակտիվությունը, ընկերությունը ցանկանում է այստեղ մշտական ներկայացուցչություն ստեղծել։
Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացված է նաև իրանական մեկ այլ ընկերություն (գազի արդյունաբերական կաթսաներ արտադրող), մինչդեռ Երևանում մարտի վերջին կայացած «Կովկաս. շինարարություն և ինտերիեր» ցուցահանդեսի ժամանակ դատարկ էին թե՛ իրանական, թե՛ հնդկական ընկերությունների տաղավարները (նրանք տեղեր ամրագրել էին, բայց չէին կարողացել գալ):