Փեզեշքիանը կոչ է արել իրանցի պաշտոնյաներին ճշմարտությունն ասել ժողովրդին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը պարտավոր է բաց և ազնիվ խոսել հասարակության հետ՝ չթաքցնելով առկա խնդիրների իրական մասշտաբը։

Հանրային կապերի հարցերով հանդիպման ժամանակ Փեզեշքիանը նշել է, որ արտաքին ուժերի հետ «կոշտ դիմակայության» պայմաններում անհրաժեշտ է մոբիլիզացնել պետության բոլոր ռեսուրսները։

Նրա խոսքով՝ հակառակորդը «անազնիվ մեթոդներով» թիրախավորում է երկրի ղեկավարությանը, զինվորական հրամանատարներին, նախարարներին, ինչպես նաև հարվածներ հասցնում ուսանողներին և քաղաքացիական բնակչությանը։

«Եթե մենք պատերազմի պայմաններում ենք, ապա պետք է ընդունենք ռազմական ռեժիմ։ Բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում՝ էլեկտրակայաններ, նավթաքիմիական արդյունաբերության ձեռնարկություններ և «Մուբարաքե» մետալուրգիական կոմբինատը դարձել են հարձակումների թիրախ։ Չի կարելի կեղծ հայտարարել, թե մենք խնդիրներ չունենք և թշնամին ամբողջությամբ ոչնչացվում է»,-ասել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ պետական պաշտոնյաները պետք է խուսափեն «բացարձակ բարեկեցության կեղծ պատկեր» ստեղծելուց և հասարակության հետ խոսեն առկա լուրջ մարտահրավերների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment