Սիրիայում մինչև 5 տարեկան երեխաների 5,5%-ը տառապում է սուր թերսնուցումից

Բաժանորդագրվել

Սիրիայում ներկայացրել են երեխաների զարգացման ազգային ռազմավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Սիրիայում 5 տարեկանից փոքր երեխաների 5.5%-ի մոտ գրանցվել է ծանր թերսնուցում։ Այս մասին, ըստ SANA-ի, հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության ներկայացուցիչ Բահջաթ Հաջարը՝ «2026-2030 թվականների վաղ մանկության զարգացման ազգային ռազմավարության» շնորհանդեսի ժամանակ։

Նախագիծը մշակվել է սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության և Ընտանիքի և բնակչության հարցերով Սիրիայի հանձնաժողովի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ։

«Մինչև 5 տարեկան երեխաների 5.5%-ը տառապում է սուր թերսնուցումից, 17,3%-ը՝ թերաճությունից: Ընդ որում, որոշ նահանգներում բազային կրթության հասանելիություն չունի երեխաների ավելի քան 30%-ը», – ասել է Հաջարը։

Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ ռազմավարությունը արտացոլում է Սիրիայի հանձնառությունը՝ կյանքի ամենավաղ տարիներից սկսած ներդրում կատարել մարդկային զարգացման մեջ, քանի որ վաղ մանկությունից ձևավորվում են երեխայի ճանաչողական, հոգեբանական, սոցիալական և ֆիզիկական կարողությունները։

Leave a comment