«Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու այցը Երևան «եվրոպական արժեքներ» է թողել Նիկոլ Փաշինյանի դեմքին, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Դիվանագետը մեկնաբանել է RT-ի կողմից հրապարակված Փաշինյանի լուսանկարները, նաև այն տեսանյութը, որտեղ նա նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացուն ասում է. «Շնորհակալություն ասա, որ գլուխդ չեն սղկում զուգարանում»։

«Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ նրանց դեմքին», – նշել է Զախարովան՝ մեկնաբանելով Փաշինյանի ասածները։

Մակրոնն ու Զելենսկին մայիսի սկզբին այցելել են Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Leave a comment