Իրանը հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ նոր պատասխան է ուղարկել ԱՄՆ-ին

https://arm.sputniknews.ru/20260518/irany-hakamartutjan-kargavvorman-tsragri-veraberjal-nvor-pataskhan-e-ugharkel-amn-in-102302108.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսմայիլ բաղայի

ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսմայիլ բաղայի

Բաժանորդագրվել

Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության միջնորդը Պակիստանն է։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ի պատասխան Վաշինգտոնի կողմից հակամարտության կարգավորման ծրագրում կատարված փոփոխությունների՝ Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել իր դիտողությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Չնայած ԱՄՆ–ի ուղիղ հայտարարությանը, որ մերժում է այս (իրանական-խմբ.) նախագիծը` մենք պակիստանյան կողմի միջոցով մի շարք դիտողություններ և ճշգրտումներ ենք ստացել, որոնք դիտարկել ենք, և, ինչպես հայտարարվել է երեկ, մեր տեսակետը փոխանցել ենք ամերիկյան կողմին», – նշել է Բաղային։

Նա ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության միջնորդը Պակիստանն է։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։

Leave a comment