Մինչև Կիևի կողմից համապատասխան որոշումներ չկայացվեն, ռազմական գործողությունը կշարունակվի. Պեսկով

Քաղաքականություն

04.02.2026 | 17:20

Ռուսաստանի զինված ուժերը հարվածում են Ուկրաինայում ռազմական համալիրների հետ կապված թիրախներին։ Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մինչև Կիևի կողմից համապատասխան որոշումներ չկայացվեն, հատուկ ռազմական գործողությունը (ՌԴ-ում այսպես են անվանում Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմը) կշարունակվի, և մեր զորքերը հարվածում են այն թիրախներին, որոնք, նրանց կարծիքով, կապված են Կիևի ռեժիմի ռազմական համալիրի հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պատասխանելով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների նպատակի մասին հարցին՝ նա մեկնաբանել է պնդումները, որ Ռուսաստանը դա օգտագործում է Ուկրաինայի բնակչության շրջանում դժգոհությունը խթանելու և Կիևի վրա ճնշում գործադրելու համար։

«Խաղաղ կարգավորման դուռը բաց է, և Ռուսաստանը պահպանում է դա։ Մեր դիրքորոշումը պարզ է, և այն լավ հասկանում են և՛ Կիևը, և՛ ամերիկացի բանակցողները, որոնք իրենց բարի ծառայությունները մատուցում են այս եռակողմ բանակցությունների անցկացման գործում, և որոնց մենք շնորհակալ ենք իրենց ջանքերի համար»,- ասել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment