https://arm.sputniknews.ru/20260518/amnn-hamadzajnel-e-dadarecnel-iranakan-navti-dem-patzhamijvocneri-gvortsvoghutjuny-zlm-102313237.html
ԱՄՆ–ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի դեմ պատժամիջոցների գործողությունը. ԶԼՄ
ԱՄՆ–ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի դեմ պատժամիջոցների գործողությունը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իրանի Իսլամական Հանրապետությունը պնդում է, որ բոլոր պատժամիջոցները չեղարկվեն։ 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T16:37+0400
2026-05-18T16:37+0400
2026-05-18T16:37+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
նավթ
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/2280/55/22805565_0:155:2765:1710_1920x0_80_0_0_f2b78729f393b0a4eeb748409ba721f3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն համաձայնել է բանակցությունների ընթացքում դադարեցնել իրանական նավթի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։Լրատվամիջոցը նշում է` Թեհրանն իր հերթին պնդում է, որ բոլոր պատժամիջոցները հանվեն, մինչդեռ Վաշինգտոնը պատրաստ է ֆինանսների նախարարության պատժամիջոցները չեղարկել մինչև վերջնական համաձայնության հասնելը:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2280/55/22805565_139:0:2626:1865_1920x0_80_0_0_73d3dbd5b0561435a4619449a114f034.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավթ, պատժամիջոցներ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավթ, պատժամիջոցներ
Իրանի Իսլամական Հանրապետությունը պնդում է, որ բոլոր պատժամիջոցները չեղարկվեն։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն համաձայնել է բանակցությունների ընթացքում դադարեցնել իրանական նավթի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։
Լրատվամիջոցը նշում է` Թեհրանն իր հերթին պնդում է, որ բոլոր պատժամիջոցները հանվեն, մինչդեռ Վաշինգտոնը պատրաստ է ֆինանսների նախարարության պատժամիջոցները չեղարկել մինչև վերջնական համաձայնության հասնելը:
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: