Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում որևէ զիջման չի գնա

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում որևէ զիջման չի գնա։

ԱՄՆ նախագահը այդ մասին ասել է The New York Post-ին՝ Թեհրանից խաղաղության շուրջ համաձայնագրի վերաբերյալ հերթական պատասխանը ստանալուց հետո։

Սպիտակ տան ղեկավարն այդ փաստաթուղթը անվանել է հիասթափեցնող։ Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը տեղյակ է, թե «ինչ կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, եթե չգնա համաձայնության Վաշինգտոնի հետ»։

Ի դեպ, Թրամփը Truth Social-ում հրապարակած գրառմամբ հայտարարել է, որ եթե անգամ Իրանը կապիտուլյացիայի ենթարկվի, ընդունի իր ռազմական պարտությունը և ստորագրի «կապիտուլյացիայի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը», ապա այդ դեպքում էլ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ դա կներկայացնեն որպես Թեհրանի հաղթանակ։

Թրամփը քննադատել է The New York Times-ը, The Wall Street Journal-ը և CNN-ը՝ նրանց անվանելով «ֆեյքային լրատվամիջոցներ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment