Պատերազմի օրերին մաքսիմալ հեռու են եղել Ղարաբաղից․ Տիգրան Ավինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Ղարաբաղի մասին խոսում են մարդիկ, որոնք պատերազմի օրերին մաքսիմալ հեռու են եղել Ղարաբաղից։

«Ես Ղարաբաղում եմ եղել 44-օրյա պատերազմի ժամանակ, իմ հարազատ եղբայրն էլ է եղել այնտեղ, իմ մեքենայի վրա կրակել են, իմ արարողակարգի պատասխանատուն 9 տեղից վիրավորվել է, իմ վարորդը վիրավորվել է, իմ գրասենյակի ղեկավարը Շուշիի մարտերին է մասնակցել»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով․ «Իսկ ո՞վ է եղել նրանցից այնտեղ. ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչները։ Ո՛չ էլ իրենց զավակները։ Մի երկու հատ գալ-նկարվելով չի»,- նշել է Տիգրան Ավինյանը։

Leave a comment