https://arm.sputniknews.ru/20260518/erevanum-kasecvel-e-onlajn-keghts-khaghatneri-gvortsuneutjuny-manramasner-102323222.html
Երևանում կասեցվել է օնլայն կեղծ խաղատների գործունեությունը. մանրամասներ
Երևանում կասեցվել է օնլայն կեղծ խաղատների գործունեությունը. մանրամասներ
Sputnik Արմենիա
Հանցավոր խմբի մոտ հայտնաբերված անձնագրերի հանգամանքն իրավապահներին թույլ է տալիս ենթադրելու, որ նմանատիպ գործունեությունը բնորոշ է մարդկանց թրաֆիքինգի… 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T23:02+0400
2026-05-18T23:02+0400
2026-05-18T23:02+0400
տեսանյութեր
ներքին գործերի նախարարություն (նգն)
խաղատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102322628_11:0:1271:709_1920x0_80_0_0_c1c367943596ab7adfd14ee1ae7644d1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանում կասեցվել է դեռ մայիսի 13–ին հայտնաբերված օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարություն` ներկայացնելով մանրամասներ։ՆԳՆ–ից հայտնում են, որ անակնկալ խուզարկություն են իրականացրել հանցավոր խմբի հասցեում և հայտնաբերել մեծածավալ թվային սերվերային համակարգեր, որոնց միջոցով գործարկվել են առցանց խաղային հարթակներ՝ օգտագործելով հոսթինգ ծառայություններ։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարան, որտեղ պահվել են առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, տարբեր պետությունների անձնագրեր, ինչպես նաև կրիպտոակտիվների պահպանման համար նախատեսված հատուկ կրիչներ։Հայտնաբերված անձնագրերի հանգամանքն իրավապահներին թույլ է տալիս ենթադրելու, որ նմանատիպ գործունեությունը բնորոշ է մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներին։ Այդ ուղղությամբ ներկայումս ընթանում է քննություն։Իրավապահները պարզել են հանցավոր գործունեության բարդ մեխանիզմի մանրամասները։ Մասնավորապես, խմբում ներգրավված անձինք, քողարկվելով ՀՀ պետական ռեգիստրում գրանցված ՍՊԸ անվան ներքո, իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։Այս առցանց կեղծ խաղատների միջոցով հանցավոր խումբը հափշտակել է քաղաքացիների միջոցները։ Ի դեպ, այդ խաղատներում վճարումները կատարվել են բացառապես կրիպտոակտիվներով՝ նպատակ ունենալով քողարկել հանցավոր գործունեությունը, խուսափել հարկերից և թաքցնել իրական եկամուտները։ ՆԳՆ–ից նշում են, որ օգտատերերը, մուտքագրելով իրենց կրիպտոակտիվները (հիմնականում՝ USDT), շահելու որևէ հնարավորություն չեն ունեցել և ամբողջությամբ կորցրել են իրենց գումարները։ Նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։
2026
Լուրեր
am_HY
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ քրեական ոստիկանների հերթական բացահայտումը
Sputnik Արմենիա
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ քրեական ոստիկանների հերթական բացահայտումը
2026-05-18T23:02+0400
true
PT4M04S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102322628_168:0:1113:709_1920x0_80_0_0_162b17926a2f7daf0177fc768d65b045.jpg.webp
տեսանյութեր, ներքին գործերի նախարարություն (նգն), խաղատուն, видео
տեսանյութեր, ներքին գործերի նախարարություն (նգն), խաղատուն, видео
Հանցավոր խմբի մոտ հայտնաբերված անձնագրերի հանգամանքն իրավապահներին թույլ է տալիս ենթադրելու, որ նմանատիպ գործունեությունը բնորոշ է մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներին։
ՆԳՆ–ից հայտնում են, որ անակնկալ խուզարկություն են իրականացրել հանցավոր խմբի հասցեում և հայտնաբերել մեծածավալ թվային սերվերային համակարգեր, որոնց միջոցով գործարկվել են առցանց խաղային հարթակներ՝ օգտագործելով հոսթինգ ծառայություններ։
Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարան, որտեղ պահվել են առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, տարբեր պետությունների անձնագրեր, ինչպես նաև կրիպտոակտիվների պահպանման համար նախատեսված հատուկ կրիչներ։
Հայտնաբերված անձնագրերի հանգամանքն իրավապահներին թույլ է տալիս ենթադրելու, որ նմանատիպ գործունեությունը բնորոշ է մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներին։ Այդ ուղղությամբ ներկայումս ընթանում է քննություն։
Իրավապահները պարզել են հանցավոր գործունեության բարդ մեխանիզմի մանրամասները։ Մասնավորապես, խմբում ներգրավված անձինք, քողարկվելով ՀՀ պետական ռեգիստրում գրանցված ՍՊԸ անվան ներքո, իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։
«Ասիական պետությունների քաղաքացիներից կազմված ենթադրյալ հանցավոր խումբը գործել է նախապես մշակված դերաբաշխմամբ՝ կիրառելով հատուկ մեխանիզմներ։ Նրանց գործունեության հիմքում եղել է թվային տիրույթում տարածված «կեղծ գեմբլինգը» (fake gambling)։ Հատուկ ծրագրային ապահովման և համակարգչային տեխնիկայի միջոցով ստեղծել են բազմաթիվ կեղծ առցանց խաղատներ, որոնք լայնորեն գովազդվել են տարբեր երկրներում»,– ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Այս առցանց կեղծ խաղատների միջոցով հանցավոր խումբը հափշտակել է քաղաքացիների միջոցները։ Ի դեպ, այդ խաղատներում վճարումները կատարվել են բացառապես կրիպտոակտիվներով՝ նպատակ ունենալով քողարկել հանցավոր գործունեությունը, խուսափել հարկերից և թաքցնել իրական եկամուտները։
ՆԳՆ–ից նշում են, որ օգտատերերը, մուտքագրելով իրենց կրիպտոակտիվները (հիմնականում՝ USDT), շահելու որևէ հնարավորություն չեն ունեցել և ամբողջությամբ կորցրել են իրենց գումարները։
Նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։