https://arm.sputniknews.ru/20260518/hh-ag-pvokhnakhararn-yndunel-e-aph-ditvordakan-araqelutjan-patvirakutjany-102321781.html
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Sputnik Արմենիա
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը: 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T21:30+0400
2026-05-18T21:30+0400
2026-05-18T21:31+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ռոբերտ աբիսողոմոնյան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
դիտորդ
դիտորդական առաքելություն
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102321260_0:110:2100:1291_1920x0_80_0_0_f79d39c26bc4e3fbfaa31a77d6214f49.png.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության պատրաստակամ է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները միջազգային դիտորդների արդյունավետ աշխատանքի համար: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, որն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Այս համատեքստում Աբիսողոմոնյանը կարևորել է նաև դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը:ԱԳՆ–ից հայտնել են նաև, որ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին՝ ուղղված հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատրաստվածության և ընտրական գործընթացների բարելավմանը:Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու վերաբերյալ:Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ԱՊՀ դիտորդական առաքելությունը կաշխատի ՀՀ բոլոր մարզերում, բացի Սյունիքից
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102321260_117:0:1984:1400_1920x0_80_0_0_254ac201fa08eb00e985d63545eabee3.png.webp
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ռոբերտ աբիսողոմոնյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), դիտորդ, դիտորդական առաքելություն, ազգային ժողովի ընտրություններ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ռոբերտ աբիսողոմոնյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), դիտորդ, դիտորդական առաքելություն, ազգային ժողովի ընտրություններ
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը: