Նիկոլ Փաշինյանն Արաբկիրում մեկնարկած քարոզարշավի շրջանակներում ելույթ ունեցավ նաև Մերգելյանի այգում` կոշիկներով բարձրանալով նստարանի վրա, որտեղ մարդիկ են նստում: Նա կրկին մեղադրեց արցախցիներին «դասալքության» համար ու կրկին կորցրեց ինքնատիրապետումը` գոռգոռալով Զարուհի Փոստանջյանի վրա: «Զարուհի′, ի՞նչ ես խոսում, այ Ռոբերտին ու Սերժին ծախված ստահա′կ, չես էլ ամաչում, ստահա′կ, գետինը մտնես, էժան, էժան, կաշառակեր ստահակ, գնա Վարդանիկին պաշտպանի, գետինը մտնես: Հետո պարզվեց որ դու քո շեֆը Րաֆիով բանով ծախված էիք և ամեն անգամ ժողովրդին տանում էիք պարտության: Դու, բոլորը` Լևոնը, Վազգենը, Րաֆֆին ծախու ընդդիմություն եք եղել, դուք վճարվել եք Սերժից և Ռոբերտից, որ ժողովրդին ամեն անգամ տանեք պարտության: Էդ հեղափոխությունը 18-ին չէր լինի, կլիներ 2003-ին, 2004-ին, եթե Լևոնը, Րաֆֆին, Զարուհին նախապես գնացած չլիներ գործարքի: Դուք պետք է պատասխան տաք, թե ինչու է հեղափոխությունը եղել 18-ին: Վազգեն Մանուկյան` ծախված, Զարուհի Փոստանջյան` ծախված, դուք հացկատակների խումբ եք, որոնք էս ժողովրդին ամեն անգամ տարել եք դեպի պարտություն»,- գոռգոռաց նա, իսկ դիմացը հավաքված փոքրաթիվ ամբոխը ողջունեց ծափերով: