Ղարաբաղյան կլանը գործի է դրել բոլոր կամակատարներին սադրանքներ հրահրելու և վարչապետին դրանցում ներքաշելու համար

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ղարաբաղցի Արթուր Օսիպյանի սադրանքին։

«Վարչապետին սադրող ղարաբաղցի ստահակը նախօրոք պլանավորել էր սադրանքը։ Ղարաբաղյան կլանը գործի է դրել իր բոլոր կամակատարներին սադրանքներ հրահրելու ու վարչապետին դրանց մեջ ներքաշելու համար։

Հայաստանի ժողովուրդը, ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները մերժել են ու էլի մերժելու են ղարաբաղյան կլանին։

Հայաստանը ղարաբաղյան կլանի սեփականությունը չէ ու չի դառնալու»,- գրել է նա։

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Արաբկիր վարչական շրջանում: Այնտեղ նրան է մոտեցել ղարաբաղցի Արթուր Օսիպյանը և սկսել անհիմն մեղադրանքներ հնչեցնել: Նրա հայտարարությունները հունից հանել են վարչապետ Փաշինյանին:

Leave a comment