«Այս բևեռացումն իրենց է ձեռնտու․ նա ցանկանում է հաղթել ընտրություններում և ունենալ այսօրվա պառլամենտը». Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«2021 թվականի նույն խաղերը, նույն «տինտիրիտները» սկսել է, որովհետև տեղը նեղն է, ընկեր»,- այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարքագծին։

Նա բացատրեց, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայտնվել «նեղ տեղում»․ «Որովհետև օդի պես իրեն պետք է բևեռացնի, որ ինքն իբրև թե գալիս է՝ սրան է բռնելու, նրան է դատելու։ Լրիվ թատրոն է, նախընտրական քարոզչական թատրոն։ Այս բևեռացումն իրենց է ձեռնտու․ նա ցանկանում է հաղթել ընտրություններում և ունենալ այսօրվա պառլամենտը։ Այսօրվա պառլամենտից վատ պառլամենտ է լինելու»։

Այն, որ Փաշինյանը հայտարարում է՝ «արցախյան բարբառով խոսողներ», ըստ Մարուքյանի՝ «փորձում են նորից սեպ խրել մեր ժողովրդի տարբեր հատվածների մեջ։ Ես դատապարտում եմ այդ քարոզչական մեթոդը»։

«Լուսավոր Հայաստանն» այսօր իր քարոզարշավն իրականացնում էր Խորհրդային տարիների ժամանակ բռնադատված հայերի հուշահամալիրի մոտ։ Էդմոն Մարուքյանը նկատեց՝ հեղափոխությունից հետո արդեն ութ տարի է այս հուշարձանը մնում է անտեսված, այստեղ նվաստացուցիչ միջոցառումներ են եղել, բռնադատված անձինք էլ պետության կողմից զրո ուշադրության են արժանացել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ԼՀԿ ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment