«Ես դեռ ուզում եմ խաղալ». Մխիթարյանը «Ինտերի» ղեկավարության հետ կխոսի իր ապագայի մասին

https://arm.sputniknews.ru/20260518/es-der-uzum-em-khaghal-mkhitarjany-interi-ghekavarutjan-het-kkhvosi-ir-apagaji-masin-102315839.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/12/59809039_227:0:1427:900_1920x0_80_0_0_13285321e2339e724026e0e145cfe19f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հենրիխ մխիթարյան, «ինտեր» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, սպորտ

հենրիխ մխիթարյան, «ինտեր» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, սպորտ

Բաժանորդագրվել

37-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ տարիքի հետ մարզավիճակը պահպանելը դժվարանում է, բայց կարիերան ավարտել չի ուզում:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին ակումբի ղեկավարության հետ կզրուցի իր ապագայի մասին։ Նա այդ մասին ասել է Ա-սերիայի (Իտալիայի ֆուտբոլի առաջնության) հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Կարող եմ ասել, որ տարիքի հետ խաղալն ու վերականգնվելը դժվարանում է, բայց ես հնարավոր ամեն ինչ անում եմ բարձունքում լինելու համար։ Ես դեռ խաղալու մեծ ցանկություն ունեմ և առաջիկա օրերին կզրուցեմ թիմի ղեկավարության հետ։ Տեսնենք՝ ինչ կանենք, այնուհետև որոշում կկայացնեմ»,- հայտարարել է Մխիթարյանը։

Հարցին, թե արդյոք իր և թիմակիցների մոտ անցել է Չեմպիոնների լիգայի անցած տարվա եզրափակիչում կրած ջախջախիչ պարտության դառնությունը (0:5 ՊՍԺ-ի հետ խաղում), Մխիթարյանը պատասխանել է. «Այդ պահերը մնում են հիշողության մեջ, և մենք հսկայական աշխատանք ենք արել, որպեսզի հասնենք այն կետին, որտեղ հիմա գտնվում ենք: Մենք պարտվեցինք, բայց դրա գիտակցումը մեզ ուժ տվեց այս մրցաշրջանում դեպքերի ընթացքը փոխելու համար»։

Նշենք, որ այս մրցաշրջանում «Ինտերը» դուբլ ձևակերպեց՝ հաղթելով առաջնությունում (իր պատմության մեջ 21-րդ անգամ) և դառնալով Իտալիայի գավաթակիր։
«Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ

Leave a comment